Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միակ բաղադրիչը, որ դեռ գոյություն ունի, բնակչությունն է». Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 10,2020 21:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փորձեմ պարզ բացատրել, որ նոյեմբերի 9-ից սկսած մենք պետություն չունենք։

Պետությունը, նախեւառաջ, ենթադրում է որոշակի տարածքում ապրող որոշակի բնակչության վրա որոշակի իշխանության իրագործում։

Պատկերավոր ասած.

Տարածք + Իշխանություն + Բնակչություն = Պետություն

  1. Տարածք

Մենք չունենք այլեւս որոշակի տարածք, քանզի արեւելյան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով այդ տարածքի սահմանները որոշվում են գյուղացիա-կամավորականա-չոբանա-գեոպրոմմայնինգա-խառը բանակցությունների տարբերակով եւ մենք գրեթե ամեն օր ունենք մի քանի հեկտարով փոքրացող տարածք։

  1. Իշխանություն

Մենք այս պահին չունենք իշխանություն ոչ միայն այն պատճառով, որ ազգային աղետից հետո այն կորցրել է ներքին լեգիտիմությունը, իսկ արտաքինը՝ լոկ արարողակարգային է։ Այլ նաեւ այն պատճառով, որ մեր սահմանների ճշգրտմամբ, մեր գերեվարված եւ զոհված քաղաքացիների եւ այլ բազում հարցերով զբաղվում է ԱՅԼ պետության իշխանություն։ Որն ի դեպ այսօր մեր բացակա իշխանության փոխարեն պատասխանեց նաեւ մեր հասցեին լկստված Ալիեւին եւ Էրդողանին։

  1. Միակ բաղադրիչը, որ դեռ գոյություն ունի, բնակչությունն է։

Այսինքն ներկայացված բանաձեւով մենք պետություն չունենք, ունենք միայն բնակչություն.

Բնակչություն = Պետություն

Հ.Գ. Սահմանները բացելուց եւ/կամ այլ երկրների անձնագրերն ավելի հեշտ տրամադրելուց հետո մենք սա էլ կարող է չունենանք։

Ես դեմ եմ այս իրականությանը։ Իսկ դու՞ք»։

Փորձեմ պարզ բացատրել, որ նոյեմբերի 9-ից սկսած մենք պետություն չունենք։ Պետությունը, նախեւառաջ, ենթադրում է որոշակի...

Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 10, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031