Քաղաքական մակարդակում հայտարարությունները պետք է նպաստեն ստեղծելու բոլոր անհրաժեշտ պայմանները՝ Լեռնային Ղարաբաղում կյանքը կարգավորելու համար, և ոչ թե ջնջեն հակամարտության կարգավորման ուղղությամբ ներդրված ջանքերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չափազանց շատ ջանքեր են ծախսվել, չափազանց շատ ուժեր են ներդրվել: Եվ եկեք հիշենք, որ չափազանց շատ կյանքեր են խլվել: Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է դա ջնջի»,- ասել է Զախարովան:
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան ելնում է նրանից, որ իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, և չափազանց շատ ուժեր են կենտրոնացվել՝ այն խաղաղ առանցքի վրա դնելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Մեծ աշխատանք է տարվել կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման բարդագույն գործընթացները սկսելու, այդ տարածաշրջանի բոլոր ոլորտներում կյանքի կարգավորման պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար:
«Դա չափազանց քրտնաջան աշխատանք է: Մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացին»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ