Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են.
1.Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:
2.Մեր աջակցությունն ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են ուղղում գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին:
Կարդացեք նաև
3.Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար:
4.Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի:
Հավաքի մասնակիցներ՝
- Վիկտոր Կատվալյան – Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ
- Արծրուն Ավագյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
- Յուրա Ավետիսյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ
- Սերժ Սրապիոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ
- Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան
- Գագիկ Մանասյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան
- Կարեն Գևորգյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
- Սամվել Հարոյան – ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ
- Հասմիկ Լեյլոյան –ՀՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ
- Արտաշես Կարապետյան –ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց
- Ժիրայր Դադասյան – արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր
- Աննա Մայիլյան –ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի
- Նորայր Դավթյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, դիրիժոր
- Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս
- Արթուր Սահակյան – բեմադրող-ռեժիսոր
- Լևոն Գալստյան – կինոդրամատուրգ
- Գագիկ Կարապետյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց
- Սամվել Գասպարյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց
- Արայիկ Գևորգյան – Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր
- Արմեն Ներսիսյան – Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար
- Սամվել Թադևոսյան – սցենարիստ, կինոռեժիսոր
- Լևոն Իվանյան – ռեժիսոր
- Սամվել Խալաթյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ
- Գևորգ Գյուլումյան – ԵՊՀ մագիստրոս, լրագրող
- Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, գիտաշխատող
- Ռուբեն Հովհաննիսյան – ռեժիսոր
- Արսեն Գրիգորյան – (Մրո) ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
- Եղիշե Պետրոսյան – երաժիշտ, երգահան
- Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
- Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր
- Սիրանույշ Եղիազարյան – երգչուհի, լրագրող
- Կարո Վարդանյան –արվեստի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ
- Մարտին Ահարոնյան – մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, երգահան
- Սամվել Բալոյան – ՀՀ վաստակավոր մանկավարժ
- Լուիզա Ղամբարյան – դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
- Ստեփան Ղամբարյան – դերասան
- Ամատունի Վիրաբյան – պատմական գիտությունների դոկտոր
- Գևորգ Թադևոսյան – արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
- Սպարտակ Ղարաբաղցյան – գրող, հրապարակախոս
- Ռիտա Շառոյան – մշակույթի վաստակավոր գործիչ
- Արտաշես Մարտիրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Ռիտա Սաղաթելյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Վահագն Մամյան – Կ. Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն
- Արմինե Սարգսյան – Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն
- Նունե Ավետիսյան – ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն
- Կամո Մովսիսյան – Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ
- Մանուշակ Ստեփանյան – մանկավարժ, հասարակական գործիչ
- Գայանե Գեորգյան – «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ
- Գոհար Սահակյան – Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս
- Արման Հայրապետյան – «Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ
- Անահիտ Սարգսյան – բանաստեղծուհի
- Մերի Սահակյան – հեքիաթագիր, բանաստեղծուհի
- Արմինե Խանամիրյան – բժիշկ-մանկաբարձ
- Գոհար Աբրահամյան – դոցենտ, պարագետ
- Արսեն Համբարյան – գրող, երգահան
- Արթուր Հակոբյան – երաժիշտ, երգահան
- Հրաչ Գրիգորյան – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ
- Անի Փաշայան- Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, գրականագետ
- Լիանա Անթառանյան – դրամատուրգ
- Մարինա Յուդաևա – պարուսույց, մանկավարժ
Մամուլի հաղորդագրություն