Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանից ու Ադրբեջանից ներմուծման սահմանափակումները Կրեմլի հետ համաձայնեցված չեն. Պեսկով

Դեկտեմբեր 10,2020 16:03

Ադրբեջանից և Հայաստանի մրգերի ու բանջարեղենի ներմուծման արգելքը ոչ թե Կրեմլի հարցն է, այլ պրոֆիլային գերատեսչության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ պրոֆիլային գերատեսչությունը պարտավոր չէ իր գործողությունները համաձայնեցնել Կրեմլի հետ:

«Բնական է, որ ամեն ինչ արվում է կառավարության հետ գործակցությամբ, կան հստակ չափանիշներ, որոնցով ընդունվում են նման որոշումները: Դուք գիտեք, որ այդ որոշումները կապված են վիրուսների հետ, և համավարակի պայմաններում, իհարկե, մենք դրա վրա հատուկ ուշադրություն ենք դարձնում: Ուստի, ոչ մեկը չունի նման պարտավորություն՝ իր գործողությունները համաձայնեցնել Կրեմլի հետ»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելել է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի ու պղպեղի, իսկ Ադրբեջանից՝ լոլիկի և խնձորի ներմուծումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031