Եթե Հայաստանը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան կսկսվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այսօր մասնակցում է Բաքվում կազմակերպված զորահանդեսին:
«Հայաստանից սպասում ենք վճռական քայլեր: Ցանկանում ենք, որպեսզի հայերն ազատվեն սփյուռքի ճնշումից, թշնամության փոխարեն ցուցաբերեն բարիդրացիական հարաբերություններ: Եթե հայ ժողովուրդը եզրակացություններ անի Ղարաբաղում տեղի ունեցածից, դա կհանգեցնի տարածաշրջանում նոր ժամանակաշրջանի»,- ասել է նա:
Էրդողանը նաև հայտարարել է, որ «Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերություններում մշտապես կառաջնորդվի մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «Ադրբեջանի ցավը մեր ցավն է, ուրախությունը՝ մեր ուրախությունը» բառերով»:
«Ղարաբաղի 30 տարվա օկուպացումը սպի էր Թուրքիայի համար: Եվ այսօր մենք միասին նշում ենք Ղարաբաղի ազատագրումը: Մենք շատ հպարտ ենք ձեզ հետ լինել այս տոնական օրը»,- ասել է Էրդողանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ