Այսօր Aravot.am-ը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ դուք իշխանության եկաք այլ լոզունգներով, բացեցիք Ազգային ժողովի դարպասները, բացեցիք կառավարության փակ նիստերը, այսօր մենք տեսնում ենք, թե ինչ պատկեր է՝ ԱԺ-ի դռները փակեցիք, կառավարության շենքը եռակցեցիք ու ճաղավանդակներ անցկացրեցիք, ո՞ւմ է պետք երկարաձգել այս շղթայակապ իշխանությունը: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ է: Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որը ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են մեկը իմ տուն եւ փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ վրա որս էր հայտարարված Մոսկվա քաղաքում, տեղյա՞կ եք դրանից: Ո՞ւմ է պետք դարպասները, որ փակել ենք, եւ այլն, եւ այլն…զենքի մասին եք հարցնում, դուք տեղյա՞կ եք»:
Մեր զարմանքին՝ խմբեր են գործել՝ երկրում ԱԱԾ կա, իրավապահ մարմիններ կան, բռնեք այդ խմբին, ոչ թե ձեզ ժողովրդից մեկուսացրեք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դա ժողովուրդ չի, դա բաշիբոզուկներ էին, որոնք մարդասպան էին: Իրավապահ մարմիններին դիմած են, պարոն Միրզոյանի գործողությունների հետ կապված երկու մարդ ձերբակալվել է, քննություն է տեղի ունենում: Էլի մարդիկ կձերբակալվեն, բայց դա չի նշանակում, որ տարրական անվտանգության միջոցներ, երբ որ ընդդիմության դրածո թեկնածուն ամենաագրեսիվ հայտարարություններն է անում միտինգի ժամանակ…հետո էլ պիտի կանգնեք ասեք՝ բա ո՞ւր էր ձեր անվտանգությունը: Արարատ Միրզոյանը անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին պարոն Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել ու իր կյանքով…փաստացի լուր էր տարածվել, որ մահացել է Արարատ Միրզոյանը: Այդ ամեն ինչը չենք տեսնում, տեսնում ենք, որ հա, պատերազմող վարչապետի կողքից մեքենա է գնում, մեջը զենք կար, այս ի՜նչ իրադարձություն է, այս ֆեյք աշխարհը…Այն բանով եմ ուրախանում, որ մարդկանց գիտակցությունն այնուամենայնիվ կա»;
Ալեն Սիմոնյանը հերքեց, որ ինքը ֆեյքերի բանակ ունի, վստահեցրեց, որ այդ լուրերը նույնպես սուտ են, իսկ իրենց թիմում համակարգված նման բան չկա. «Ես դա համարում եմ անպատվաբեր, որոնք գցել են շրջանառության մեջ, որ ինձ վարկաբեկեն: Չի ստացվելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ