Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին անցած Արցախի տարածքներում եղել են վարկային եւ մասնավոր լուրջ ներդրումներ». ԿԲ պաշտոնյա

Դեկտեմբեր 10,2020 15:24

«Պատերազմից հետո վարկերի հետ կապված լուրջ անելիք ունենք: Բանկերի միությունը պատրաստակամ է օժանդակելու զինվորների ընտանիքներին՝ թեթեւացնելու վարկային բեռը: Ինձ հայտնի են դեպքեր, երբ առեւտրային բանկերն արդեն իսկ վերանայել են բազմաթիվ վարկեր եւ վարկային պատմություններ, էական զիջումներ արել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից որպես թեկնածու առաջադրված, ԿԲ գործող գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:

Դավիթ Նահապետյան

«Անելիք կա նաեւ կառավարության հետ, երկխոսությունը սկսել ենք: Կարծում եմ՝ ավելի արդյունավետ լուծումներ կկարողանանք գտնել»,-հավելեց նա:

Դավիթ Նահապետյանի խոսքով՝ դեռ վերջնական պատկեր չկա, թե Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Արցախի տարածքներում որքան ֆինանսական ներդրումներ են արվել վարկային, ֆինանսական կազմակերպությունների եւ անհատների կողմից, բայց ԿԲ-ն տեղեկատվության ակտիվ հավաքագրում է իրականացնում. «Ադրբեջանին անցած Արցախի տարածքներում եղել են վարկային եւ մասնավոր լուրջ ներդրումներ: Գնահատականն այսօր տրվում է: Այս հարցով էլ ՀՀ եւ Արցախի կառավարությունների հետ աշխատում ենք: Ամբողջական պատկերից հետո հստակ կլինի, թե ինչ քայլեր կարվեն: Դրանք, միանշանակ, լինելու են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031