Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարենի շուկայում որոշակի գնաճ կա». ԿԲ խորհրդի անդամի թեկնածու

Դեկտեմբեր 10,2020 15:05

«Այո, այս պահին հատկապես պարենի շուկայում որոշակի գնաճ է նկատվում եւ միջազգային շուկայում: Բնականաբար, մենք որպես ներկրող երկիր, ենթակա ենք գնաճի ազդեցություններին: Բայց մեզանում գնաճի ֆոնը բավականին ցածր է: Այս պահին տասներկուամսյա գնաճը կես կամ մեկ տոկոս է կազմում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից որպես թեկնածու առաջադրված, ԿԲ գործող գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը՝ անդրադառնալով հայաստանյան շուկայի գնաճին:

Դավիթ Նահապետյան

«Վերջնական գնահատականի համար սպառումը եւս պետք է գնահատել: Կարծում եմ՝ տարվա արդյունքով կմոտենանք գնաճի թիրախի ստորին մակարդակին: Նախնական կանխատեսումը գնաճի 2,5% է, իսկ վերջնական գնահատականը առաջիկա շաբաթում կլինի: Այս պահին գնաճը կառավարելիության սահմաններում է»-հավելեց Դավիթ Նահապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031