Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում կտրամադրվի պատերազմի մասնակից ուսանողներին, մասնակիցների ուսանող զավակներին ու ամուսնուն

Դեկտեմբեր 10,2020 15:09

Պետությունը 100 տոկոս փոխհատուցում կտրամադրի 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն: Համաձայն ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում հաստատված որոշման` ամբողջությամբ կփոխհատուցվի 2020 թ.-ի առաջին կիսամյակի ուսման վարձավճարը:

Ուսման վարձի փոխհատուցման նախագիծը ներկայացնելիս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ որոշման շահառու կարող են հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողները: Այն ուսանողները, որոնք արդեն վճարել են ուսման վարձը, ապա համապատասխան չափով վճարած գումարը կփոխանցվի հաջորդ կիսամյակ, իսկ ավարտական կուրսի ուսանողների վճարած գումարը կվերադարձվի:

Որոշման շահառու են այն սովորողները, որոնք.

• 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,

• ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,

• ում ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին:

Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում ստանալու համար շահառուները կարող են դիմել ուսումնական հաստատության ղեկավարությանը:

Միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• անձը հաստատող փաստաթուղթ,
• մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ:

Ըստ անհրաժեշտության բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031