Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պաշտպանության ոլորտին առնչվող 2 քրեական գործ հարուցվեց, մանրամասները հույժ գաղտնի են». Կարեն Առուստամյան

Դեկտեմբեր 10,2020 14:48

«Ձեր աշխատանքի ընթացքում հայտնաբերե՞լ եք որեւէ խախտում, որը նաեւ քրեաիրավական բնույթի է եղել: Ներկայացրե՞լ եք պալատի ղեկավարությանը, հասե՞լ է դատախազություն,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից որպես թեկնածու առաջադրված, տնտեսագետ Կարեն Առուստամյանից հետաքրքրվեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Կարեն Առուստամյանը պատասխանեց. «2018թ.-ից չորս դեպքի մասին է խոսքը: Երկուսը՝ էներգետիկ ոլորտին առնչվող, երկուսը՝ պաշտպանական: Չորս դեպքով էլ հարուցված քրեական գործեր կան: Սա կարեւոր գործիք է, երբ հաշվեքննողը հաշվեքննության ընթացքում հայտնաբերում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ եւ բարձրաձայնում: Իհարկե, պալատի կոլեգիալ մարմինն է որոշում՝ նյութերն ուղարկել դատախազություն, թե ոչ, բայց սա պաշտոնական գործընթաց է: Էներգետիկ ոլորտի առնչությամբ ստեղծվեց ապացուցողական բազա, բայց մյուս ուղղություններով էլ հաշվեքննությունը շարունակեցի: Նույնը եւ պաշտպանության ոլորտի հետ կապված, բայց դա հույժ գաղտնի է, մանրամասները չեմ կարող ասել»:

Արման Բաբաջանյանը հարցրեց՝ պետության միջոցներից որքա՞ն գումարի վատնում է եղել այդ չորս դեպքերով: Առուստամյանը պատասխանեց. «Պաշտպանության ոլորտի թվերը չեմ կարող ասել, բայց էներգետիկայի դեպքում, երբ ԲԷՑ-ին էր գործն առնչվում, տասը միլիարդի մասին էր խոսքը: Այդքան անհամապատասխանություն եւ խեղաթյուրում էր հայտնաբերվել: Քրեական գործերի քննությունը շարունակվում է»:

Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031