Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զարմանալի է՝ երիտասարդներ են՝ դրսերում սովորած, պետք է որ 21-րդ դարի մարդ լինեին, բայց, ցավոք, սա է իրավիճակը». Վարդան Հարությունյանը՝ իշխանության ներկայացուցիչների մասին

Դեկտեմբեր 10,2020 14:15

«Տխրությամբ պիտի արձանագրեմ, որ նույնիսկ այն ուրախալի իրադարձությունը, որը տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիսին, երբ գոնե ես հույս ունեի, որ կտրվում ենք մեր մերժված, տխուր անցյալից և քայլ ենք անում նոր ժամանակաշրջան, որը մեզ հնարավորություն կտա որդեգրել մարդու իրավունքների բնագավառում առկա նոր մոտեցումները, տեղի չունեցավ»,-«Հոդված 3» ակումբում Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով հրավիրված քննարկմանն այսպիսի մտահոգություն հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա՝ հեղափոխական ուժն իշխանության գալուց անմիջապես հետո տվեց բազմաթիվ խոստումներ և այդպես էլ դրա շրջանակից դուրս չեկավ: Նա հիշեցրեց. «Մեզ խոստացան նոր ոստիկանություն, նոր ուժային կառույցներ, նոր ԱԱԾ, ամեն ինչ նոր, նույնիսկ հայտարարվեց, որ Հայաստանն է նոր, բայց մնացին հին կառույցները, հին մոտեցումները, հին դատարանները, հին դատավորները: Կոնկրետ առանձին անհատների թիրախավորելու նպատակ չունեմ. ես նկատի ունեմ ընդհանուր նրանց էությունը և բովանդակությունը: Նրանք մնացին նույնը՝ իրենց պատկերացումներով»:

Վարդան Հարությունյանի համար ցավալի է, բայց վերջին շրջանը ցույց է տալիս, որ մեր՝ հեղափոխական հայտարարված իշխանության ներկայացուցիչներն են նույնիսկ հին: Այս առիթով ասաց. «Բնական է, որ նրանց քայլերը չէին կարող գոնե մարդու իրավունքների բնագավառում խախտումներ թույլ չտալ: Այդ բոլորը գալիս է նրանց մտածողությունից, պատկերացումներից: Պարզվում է՝ նոր իշխանությունները հին իշխանությունների պատկերացումներով են աշխարհը պատկերացնում, այդ պատկերացումներով են նաև պատկերացնում մարդու իրավունքները: Զարմանալի է, որ երիտասարդներ են՝ դրսերում սովորած, պետք է որ 21-րդ դարի մարդ լինեին, բայց, ցավոք, սա է իրավիճակը»:

Վարդան Հարությունյանի գնահատմամբ, եթե հետպատերազմական այս լարվածությունը շարունակվի, ապա միայն վատ կանխատեսումներ կարող է անել մարդու իրավունքների առումով, որ մենք կունենանք ոչ միայն եղած խախտումները, այլև շատ ավելի լուրջ խախտումներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031