Շարունակվում է ընդդիմադիր 16 կուսակցությունների աջակիցների ցույցը՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Այսօր նրանք ժամը 11:00-ից կառավարության շենքի մոտ են։ Նշենք, որ այսօր կառավարության հերթական նիստն է։
Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, սակայն ոստիկանները ցուցարարներին բերման ենթարկելով՝ բացեցին այն։

Protesters of 16 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation during a protest action in front of the RA Government’s building

Ցուցարարները հայտարարել էին, որ երթ են անցկացնելու, ոստիկանների հետ պայմանավորվել էին, որ նրանք թույլ տան շարունակել իրենց երթը, որն այդպես էլ տեղի չունեցավ։ Նրանք փորձեցին կրկին փողոց փակել, ինչը կանխեցին ոստիկանները, բերման ենթարկվեցին ցուցարարներ, այդ թվում՝ ցույցի կազմակերպիչը։

Protesters of 16 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation during a protest action in front of the RA Government’s building
Այս պահին կառավարության շենքի մոտ շարունակվում է բողոքի խաղաղ ցույցը, կառավարության շենքը հսկում են մեծ թվով ոստիկաններ։
Կարդացեք նաև

Protesters of 16 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation during a protest action in front of the RA Government’s building
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. Ոստիկանությունը Կառավարության շենքի մոտից այսօր բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 29 քաղաքացու` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառով: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։