Այսօր կառավարության նիստում Արարատի նոր մարզպետ նշանակվեց Ռազմիկ Թեւոնյանը: Նա այս պաշտոնում փոխարինեց Գարիկ Սարգսյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նոր մարզպետին եւ մաղթեց հաջողություններ:
Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի 9-ին հայտնել էր, որ Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակելու նպատակով:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գարիկ Սարգսյանը նշանակվելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ