«Այն ուսանողները, որոնք պատերազմի ընթացքում մասնակցել են զինված գործողություներին, այն ուսանողը, որի ծնողն է մասնակցել եւ այն ուսանողը, որի ամուսինն է մասնակցել պատերազմին, նրանց կփոխհատուցվի առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով»,-այսօր կառավարության նիստում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը:
Ըստ նախարարի, այս որոշումը վերաբերում է միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ օրդինատուրայի ուսանողներին:
Վահրամ Դումանյանն ասաց՝ ովքեր զորացրվել են, նրանց զինգրքույկներում կունենան համապատասխան նշում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել կամ տարբեր ջոկատներով, նրանց մասնակցության փաստի հավաստիությունը կհաստատի համապատասխան լիազոր մարմինը:
Նախարարի խոսքով, եթե որեւէ ուսանող արդեն վճարել է առաջին կիսամյակի վարձը, գումարը կօգտագործվի հաջորդ կիսամյակի վճարման համար:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ