Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է ժամանակը՝ հաստատելու օրենքի դիկտատուրա, որը վերաբերելու է բոլորին, այդ թվում՝ նաև առաքելական եկեղեցու սպասավորներին. Լևոն Բաղդասարյան

Դեկտեմբեր 10,2020 13:56

Վեհափառ տեր Գարեգին, Արամ կաթողիկոսներ, իրավամբ, Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում մի դեպք, երբ կաթողիկոսներն անեն քաղաքական հայտարարություն:

Դուք ձեզ իրավունք վերապահեցիք պահանջելու վարչապետի հրաժարականը, որի իրավասությունը բացառապես գտնվում է ՀՀ քաղաքացու տիրույթում և հակասում է ձեր հոգևոր կանոններին:

Այնուամենայնիվ, արել եք քաղաքական հայտարարություն, ուստի, որպես առաքելական եկեղեցու հետևորդ, իրավապաշտպան, որը պատիվ է ունեցել դատարանում պաշտպանելու ինչպես առաքելական եկեղեցու, այնպես էլ հոգևոր հայրերի շահերի պաշտպանությունն այլ անձանց ոտնձգություններից, ինչպես նաև պահելու համար արդարության շահը, որն աստվածային իրավանորմ է, պահանջում եմ ձեզանից տալ օբյեկտիվ գնահատականը առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք իշխանության կողմից կատարված տոտալ թալանի վերաբերյալ, տալ գնահատականը թեմի առաջնորդի կողմից ընտրովի պատարագ անելու, որն անթույլատրելի է։

Այո, վարչապետն ունի վստահության քվեի խնդիր և անհապաղ պետք է իրականացնի արտահերթ ընտրություններ:

Միևնույն ժամանակ եկել է ժամանակը՝ հաստատելու օրենքի դիկտատուրա, որը վերաբերելու է բոլորին, այդ թվում՝ նաև առաքելական եկեղեցու սպասավորներին:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գլխավոր տնօրեն
ԼեվԳրուպ փաստաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031