Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքները վեց ամիս կստանան 300 հազար դրամ

Դեկտեմբեր 10,2020 12:47

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Ինչպես նիստում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։ Աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձեւով՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամ 6 ամսվա համար: Գումարը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, որին կտրամադրվի 500 միլիոն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհետ կորած զինծառայողները նույնպես համարվում են հիմնադրամի շահառուներ, բայց, քանի որ դրա համար որոշ ընթացակարգեր են սահմանված, ինչի համար ժամանակ կպահանջվի, օրենսդրության մեջ որոշ փոփոխություններ են կատարել, որպեսզի այդ կարգավիճակը ստանան անհետ կորած զինծառայողները. «Բայց, քանի որ, անկախ ամեն ինչից, դա մի քանի ամիս տեւելու է, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից հիմնադրամին գումար կփոխանցվի, որ հիմնադրամը նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տա, մինչեւ հիմնադրամի հետ իրենց կարգավիճակը կհստակեցվի»:

Ըստ վարչապետի, այս այդ ցանկում կներառվեն նաեւ գերեվարված անձանց ընտանիքիները, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան օգտվել նույն սկզբունքներից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031