Ոստիկանության պետի հանձնարարականով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանի՝ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ։
Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվե՞լ են, և որ պաշտոնյաների կողմից են դրանք տրվել։
Ծառայողական քննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, իսկ մինչ այդ զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք զերծ մնալ լարվածության տպավորություն ստեղծելու և ապաքաղաքական ոստիկանությանը իր գործառույթներին ոչ հարիր գործընթացների մեջ ներքաշելու փորձերից։
ՀՀ ոստիկանություն