Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահն այն մասին, թե ինչու դատավորի թեկնածուները չեն եկել նիստի. «Հեռախոսով իրազեկումը պատշաճ չեն համարել»

Դեկտեմբեր 10,2020 12:08

«Դատավորի ընտրություն պետք է տեղի ունենար, բայց հարցը դուրս է եկել: Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվելուն մասնակցել: Կպարզաբանե՞ք»,-ԱԺ նիստում այսօր խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին նման հարցադրմամբ դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Միրզոյանը պատասխանեց. «Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի թեկնածուների ընտրության հարցի՝ օրակարգից դուրսբերման վերաբերյալ տեղեկացնեմ, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահն ինձ նամակ է գրել: Նախ մեզ տեղեկացրել է, որ թեկնածուները նիստի մասին իրազեկվել են հեռախոսազանգով, ինչը պատշաճ չեն համարել եւ չեն հասցրել պատրաստվել: Նշվում է, որ ԱԺ լիագումար նիստում տեսլական ներկայացնելիս պետք է խոսեն դատական համակարգի խնդիրների մասին, դատարանների ծանրաբեռնվածության ու նյութատեխնիկական խնդիրների մասին, սակայն հաշվի առնելով հետպատերազմյան վիճակը եւ ավելի հրատապ հարցերի շրջանակը՝ իրատեսական չէ կառուցողական ու արդյունավետ քննարկում կազմակերպելը: Եվ ԲԴԽ նախագահն իր ու թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել: Մենք էլ ընդառաջում ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031