Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվագում էր ջութակը և շրջում նահատակված տղաների մոտով. «Սկրիպաչ Բորյան» դարձավ պատերազմի և Ստեփանակերտի խորհրդանիշներից մեկը». Բելլա Լալայան

Դեկտեմբեր 10,2020 12:34

Լրագրող, Արցախի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարություն մամուլի նախկին քարտուղար
Բելլա Լալայանի ֆեյսբուքյան գրառումը

Շուրջ 26 տարի
ամեն նշանավոր օր
ամեն տոն օր
հաճախ նաև սովորական օրերին
այստեղ հնչում էր «ձյաձ Բորյայի»
«սկրիպաչ Բորյայի», ջութակի տխուր, թախծոտ, սիրտ ալեկոծող ձայնը…
Նվագում էր ջութակը և շրջում նահատակված տղաների մոտով…
բոլորի մոտով…
ու մենք` բոլորս վաղուց գիտեինք,
որ նրա նվագին միշտ սպասում են տղաները…

նա` ինքն իրեն լուռ խոստում էր տվել,
որ երբեք չի մոռանա տղաներին
ու իր խոստումը լուռ կատարեց` մինչև ինքն էլ բռնեց հավերժի ճամփան…

Նա դարձավ պատերազմի և Ստեփանակերտի խորհրդանիշներից մեկը…

Ստեփանակերտի քաղաքապետարան, հարգելի քաղաքապետ Դավիթ Սարգսյան, վստահ եմ, որ Ստեփանակերտի նշանավոր վայրերից մեկում պետք է անմահացվի մարդ-խորհրդանիշի` «սկրիպաչ Բորյայի», բոլորիս սիրելի «ձյաձ Բորյայի» հիշատակը:

Աստված հոգիդ լուսավորի, համեստագույն ու նվիրված մարդ:

Հ.Գ. Հայրենիքի կորստին չդիմացավ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031