Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս. Արման Թաթոյան

Դեկտեմբեր 10,2020 11:36

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 1948 թվականին հենց այս օրը ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ մարդու իրավունքները, խաղաղությունն ու զարգացումը դարձնելով աշխատանքի կարևոր հիմնասյուններից:

2020 թվականն ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների հիմնարար համատարած ու համակարգային խախտումներով, տեղի ունեցան դաժանություններ, խոշտանգումներ ու անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր միայն այն պատճառով, որ նրանք հայ են: Ցավոք, այս ամենը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» հռչակած «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք:

Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։

Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի երաշխավորումը համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում բոլորիս կարևորագույն առաքելությունն է:

Մարդու իրավունքների պաշտպանության օրը ցանկանում եմ արժևորել այն իրավապաշտպանների, լրագրողների ու փաստաբանների դերը, որոնք ամեն օր կատարում են իրենց աշխատանքը հանուն մարդու իրավունքների երաշխավորման։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի սահմաններում իմ ամենօրյա աշխատանքն ու ջանքերը ուղղված են մեր երկրում մարդու իրավունքների ապահովման գործող կառուցակարգերի կատարելագործմանը, հասարակական իրազեկվածության բարձրացմանը, առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանը բարձր նպաստ բերելը՝ երեխաներից մինչև տարեցներ, լինի դա փակ կամ խնամքի հաստատություն, իրավապահ մարմին կամ համայնքային հաստատություն։

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031