Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կա՛մ նախարարությունները չեն աշխատում, կա՛մ չեն պատկերացնում իրենց պարտականությունների իրականացման ճիշտ ձևը». Սյուզաննա Չիլինգարյան. «Փաստ»

Դեկտեմբեր 10,2020 11:04

Մեր երկրում ստեղծված իրավիճակում շատ կարևոր է պետություն-քաղաքացի, մասնավորապես՝ պետական հիմնարկներ-քաղաքացի գործակցությունը։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում անհրաժեշտություն է, օրինակ՝ զոհված, անհետ կորած և վիրավորված ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների իրավունքների ճշգրտումն ու որևէ տեսակի սխալների և բյուրոկրատական քաշքշուկի բացառումը։ «Սպառողների ասոցիացիայի» փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է, որ արդեն իսկ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում, որ պետական մի շարք հիմնարկներ, նախարարություններ, որոնք կոչված են լուծել զինծառայողներին առնչվող խնդիրները, պատճառաբանելով գերզբաղվածությունը, անպատասխան են թողնում զանգերը և նամակները։

«Մենք ունենք մի շարք խնդիրներ, այսօր պատերազմի հետևանքով ունենք բազմաթիվ վիրավորներ, որոնք պետք է ստանան հաշմանդամության կարգ։ Հիմա հարցեր են առաջ գալիս՝ ի՞նչ հանձնաժողով պիտի ստեղծվի, ինչպե՞ս պետք է հաշմանդամության կարգ տրվի, արդյոք ի հայտ չեն գա՞ կոռուպցիոն ռիսկեր, չեն լինի՞ փաստաթղթային քաշքշուկներ։ Բացի դա, պետական բյուջեն ունի՞ բոլոր հնարավորությունները, որ կկարողանա ֆինանսական միջոցներ ուղղել ոչ միայն պետության խնդիրներին, այլ նաև պատերազմի հետևանքների վերացմանը։ Ես այս հարցում վստահություն չունեմ։ Տեսախցիկի առաջ մեկ բան է ասվում, բայց իրականությունն այլ է, այն դաժան է։ Քաղաքացիներն ահազանգում են, որ անպատասխան են մնում իրենց զանգերն՝ ուղղված պաշտպանության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների թեժ գծերին։

Պատճառաբանությունն այն է, որ գերծանրաբեռնված են աշխատում։ Բացի դա, այս ընթացքում նաև նախարարությունները հեռավար են աշխատում, քանի որ երկրում շարունակվում է պահպանվել համաճարակային իրավիճակը։ Հիմա հարց՝ այս իրավիճակում ո՞վ է պատասխանելու քաղաքացիների հարցերին։ Ապրում ենք չափազանց բարձիթողի, գաղջ վիճակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Չիլինգարյանը նշում է՝ կա կազմակերպման խնդիր։ «Կա՛մ նախարարությունները չեն աշխատում, կա՛մ չեն պատկերացնում իրենց պարտականությունների իրականացման ճիշտ ձևը»,-հավելում է իրավաբանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031