Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կարծում է, թե դեռ կան հարյուր հազարներ, որոնք ոչ մի աղետալի բան չեն տեսնում հազարավոր զոհերի, մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու մեջ… «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2020 10:35

Ինչպե՞ս կարելի է 5 րոպեանոց խոսքում 500 անգամ օգտագործել «ժողովուրդ» բառը։ Երբ հրաժարականի պահանջ ներկայացնողներին վարկաբեկելու համար «ժողովրդին» վախեցնում է ընտրակեղծիքների վերադարձով, նրանց քվեն խլելու վտանգով։ Երբ իր բոլոր հանցավոր սխալների, Հայաստանի գլխին պատուհասած աղետի մասին խոսում է այնպես, կարծես խոսում է ընդամենը կարմիր լույսի տակ փողոցն անցնելու մասին։

Երբ կարծում է, թե դեռ կան հարյուր հազարներ, որոնք ոչ մի աղետալի բան չեն տեսնում հազարավոր զոհերի, մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու, երկրի անվտանգությունն այսքան խոցելի դարձնելու, սահմաններն անպաշտպան թողնելու, ռուսի եւ ադրբեջանցու առաջ ամոթալի կապիտուլյացիայի մեջ։

Ոչ մի աղետալի բան չեն տեսնում, որ մեր պետությունը դադարել է լինելուց, իշխանությունը կորցրել է բոլոր լծակները, եւ կառավարման խորը ու անհուսալի ճգնաժամի մեջ ենք հայտնվել այսօր։ Տվյալ պարագայում նման խրոխտ եւ ամբարտավան ելույթն ԱԺ դահլիճում՝ վարչապետի շուրթերից, ուղղակի հրամայական է դարձնում նրա հեռացումը։ Այս մարդն անգամ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031