Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն էլ պատրաստվում քննարկել անկախ Արցախի կարգավիճակը. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 10,2020 10:07

Թուրքիայի հետ հարաբերվելիս պետք է ուշադրություն դարձնել եւ հաշվի առնել այդ երկրից եկող յուրաքանչյուր ազդակի, հայտարարության, բառի եւ անգամ ստորակետի։ Բավականին ուշագրավ հայտարարություն էր արել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 7-ին Միջերկրական ծովի արեւելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողովի ժամանակ։ Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին և, մասնավորապես Հայաստանին, թուրք պաշտոնյան նշել էր, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է եւ կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը:

Առաջին եզրահանգումն այն է, որ Թուրքիան լուծված է համարում տարածաշրջանային իր հետաքրքրությունների շրջանակում եղած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 30 տարի շարունակ գոյություն ունեցած հակամարտությունը։ Թուրքիայի համար այլեւս այդ հարցը փակված է, հետեւաբար Թուրքիան եւ Ադրբեջանը չեն էլ պատրաստվում քննարկել անկախ Արցախի կարգավիճակը։ Առավելագույնը, որ նրանք պատրաստվում են առաջարկել՝ մշակութային ինքնավարությունն է, որը մեղմ ասած անիրատեսական է, եթե հաշվի առնենք Ադրբեջան արհեստական պետության բնիկ ժողովուրդների ազգային, մշակութային եւ լեզվական ինքնավարության բացակայությունը։

Իսկ ինչը կարող է համարվել «Հայաստանի եւ հայ ժողովրդի օգտին լինելու» հանգամանք։ Իհարկե, օգուտի տակ պետք է դիտարկել առեւտրատնտեսական հարաբերությունները, իսկ դրա համար հիմք կարող է դառնալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը։ Այսօրվա դրությամբ Թուրքիայի համար վերացել են այն «խոչընդոտները», որոնք թույլ չէին տալիս վավերացնել արձանագրությունները…

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031