Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Լոռու և Սյունիքի մարզերի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին, Նոյեմբերյան-Ոսկեպար, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ-Լանջիկ-Ախուրյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն