«Ես ինձ զգում եմ շատ ավելի երիտասարդ, քան 30 տարեկանները»,- 5 հեռուստալրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահներ հետ հարաբերություններին՝ Վազգեն Մանուկյանը ասաց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններ է պահպանել․ «Այսինքն՝ իրար զանգել, օրինակ՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ 2-3 օրը մեկ իրար զանգում էինք։ Ես էլ COVID-19-ով հիվանդ էի, տանն էի ամբողջ օրը, զանգում էի ռազմաճակատում գտնվող հրամանատարներին, զանգում էի Ղարաբաղ, և այլն։ Ղարաբաղից ստացա, գնացել էի Ղարաբաղ, վերադարձա և հիվանդացա։ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին միշտ հեռախոսով զանգել եմ, որ մենք իրար հետ համեմատեինք տեղեկությունները։ Ասեմ, որ իրենց հնարավորություններն էլ էին շատ մեծ»։
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերություններ պետք է հաստատել․ «Թեկնածու նշանակվելուց մի քանի օր առաջ փորձեցի իր հետ ուրիշի միջոցով կապվել, չստացվեց, բայց շարունակելու եմ փորձել։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բոլոր հակասությունների հետ միասին ինքն էլ այս ղարաբաղյան շարժման մեջ է եղել, ինքն էլ է այս պետության ակունքներում, պետք է ինքն էլ մասնակցի»։
Նա նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պայմանավորվածություն ունի և մի քանի օրից հանդիպելու է։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ