Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար. «Ես կընդունեմ էն ղեկավարին, որը սահմանների հետ խնդիրներ չի ունենա, կտանի տնտեսությունը զարգացման, չի պառակտի երկիրը». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 10,2020 08:20

Վարչապետի հրաժարականի մեկ պահանջ էլ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն է տարածել: Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների` վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը»:

Մարմաշենցիների անունից չի արել հայտարարությունը, քանի որ նրանց հետ չի հանդիպել, չի խոսել:

ՀՅԴ կուսակցության անդամ լինելն արդյո՞ք ունեցել է ազդեցություն նման հայտարարության տարածման համար՝ ՀԺ-ի հարցին պատասխանելով, համայնքապետն ասաց՝ ոչ: Հայտարարության տարածման միակ և հիմնական պատճառն, ըստ նրա, եղել է Արցախի տարածքների հանձնումն ու պատերազմի ելքը:

«Եթե կա մեկը, որ սրտի ցավով չի ընդունում էսօրվա իրավիճակը ու ճիշտ է համարում Կառավարության մոտեցումը նրան, ինչ որ եղավ, ուրեմն ես, ավագանու անդամները սխալվում ենք: Ես կընդունեմ էն ղեկավարին, որը սահմանների հետ խնդիրներ չի ունենա, կտանի տնտեսությունը զարգացման, չի պառակտի երկիրը: Մեր տղեքը հիմի էլ կանգնած են սահմանին վրանների մեջ: Ոչինչ չկա այնտեղ, ոչ մի բան, ոչ վառելիք, ոչ վառարան, ամեն ինչը մենք ենք կազմակերպել ու տարել, ես երկու օր առաջ եմ եկել: Ընդհանուր առմամբ, ես ճիշտ չեմ համարում էսօրվա շարունակությունը»,- ասաց Արշակյանը:

Կարեն Արշակյանը Մարմաշենի կազմի մեջ մտնող 15 բնակավայրի բնակիչների հետ ոչ հանդիպել, ոչ խոսել է այս հայտարարության մասին: ՀԺ-ի հետ զրույցում Մայիսյանի բնակչուհի Էլիզա Ներսիսյանն ասաց՝ իրենք զայրացած, նաև վիրավորված են, որ նման հայտարարություն է տարածվել:

«Մենք Մայիսյանից ենք, ու հրաժարական չենք պահանջել, ու ասեմ, որ ժողովրդի 90 տոկոսը վարչապետի հետ է, չկա հրաժարականի պահանջ, թե ինչու մի քանի հոգու կհրահրեն, էդ էլ մենք տեղյակ չենք: Մենք համայնքապետին ասել ենք, որ մեր անունից հանկարծ հայտարարություններ չանեք»,- ասաց զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031