Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ Պետք է շարունակենք Արցախի խնդրով զբաղվել

Դեկտեմբեր 10,2020 01:32

«Արցախի հարցը փակված չէ, փաստաթուղթը այդ մասին է վկայում»,-  5 հեռուստալրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ 

Նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված են շարունակել իրենց առաքելությունը․ «Իմ իմանալով՝ դա միակ տեղն է, որտեղ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը նույն տեղում կարող են համագործակցել, մնացածում ոնց որ թե այդպես չէ։ Ոչ միայն Արցախի հարցն է, շատ ավելի բարդ բաներից ելնելով իրենք շահագրգռված են եռանախագահների գոյությունը պահպանել և շարունակել իրենց գործունեությունը։ Այստեղ եռանախագահների հարցը կա, պետք է եռանախագահների հետ խոսել, Ռուսաստանի հարցը կա, որովհետև այստեղ հիմնարար դեր է նա կատարում, և պետք է նորից հարցը դնել, թե Արցախի հարցը Քարվաճառի հարցը չէր, դա ուրիշ հարց էր։ Արցախի հարցը դրված էր հետևյալ ձևով՝ կա Արցախ, որը ինքնավար մարզ է Ադրբեջանում, որը ազգային ինքնորոշման սկզբունքից ելնելով ուզում է, սկզբում գրված էր միանալ Հայաստանին, բայց հետո հասկացվեց, որ ինքնորոշումը միացում չէ, ինքնորոշումը անջատումն է, անջատվել Ադրբեջանից, և բնական է, որ ուզում է ընդհանուր սահման ունենալ Հայաստանի հետ։ Ես համարում եմ, որ այդ խնդիրը սեղանի վրա շարունակում է մնալ։ Այն ժամանակ Ադրբեջանը բանակցում էր կորցնելով հսկայական տարածքներ, բայց բանակցում էր դրա համար, հիմա մենք ենք տարածքներ կորցրել, բայց նույն ձևով այդ հարցը պետք է շարունակենք բանակցել»։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ իրավիճակը փոխվել է, բայց մնացել է խնդիրը, փոխվել են նաև մասնակիցների դիրքորոշումները․ «Բայց այդ խնդրից չպետք է հրաժարվել, շարունակենք այդ խնդրով զբաղվել և աշխատենք բանակցությունների միջոցով։ Ոչ մի պատերազմ մեզ ձեռնտու չէ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031