Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել 5 հեռուստաընկերությունների մեկնաբաններին։
«Նիկոլի իշխանություն նշանակում է Հայաստանի թուլացում, Հայաստանի թուլացում նշանակում է պատերազմ»,- ասել է նա։
Նա կարծում է, որ Ղարաբաղի հարցը պետք է նույն կերպ վերականգնել․ «Այն ժամանակ Ղարաբաղի հարցը դրված էր սեղանի վրա, պատերազմը եղավ, մենք հաղթեցինք, Ադրբեջանը չհրաժարվեց այդ հարցից, արժանապատվորեն տարավ իր պարտությունը, փորձեց իր պարտությունը բերել հաղթանակի։ Հիմա մենք ենք պարտվել, նույն Ղարաբաղի հարցը դրված է սեղանին, հիմա մենք վճռական տրամադրված գնալո՞ւ ենք այդ ճանապարհով, կրթենք մեր երիտասարդներին, լոբբիզմ անենք ամբողջ աշխարհով մեկ, սփյուռքն էլ ունենք, նոր դաշնակիցներ որոնենք, զարգացնենք մեր բանակը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ