armtimes.com. «Համացանցում տարածվել է ոստիկանության կապիտան, օպերլիազոր Սերգեյ Ղարիբյանի գրառումը, որով վերջինս հայտնում է, թե ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել: Կապիտանը նշել է, որ չի կարող շարունակել ծառայությունը՝ հակառակվելով տված սպայական երդմանն ու դեմ գնալով որպես մարդ- մասնագետ սկզբունքներին: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Սերգեյ Ղարիբյանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, մեղադրյալ Նորայր Փանոսյանի քրոջ որդին է»: