Շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ:
Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը:
Լեյտենանտ Նարեկ Ալիկի Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում դրսևորել է խիզախություն, ոչնչացրել թշնամու երկու տանկ, մեկ զրահատեխնիկա և կենդանի ուժ:
Հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված կարևոր բարձունքներից մեկում, հակառակորդի բազմաթիվ գրոհները կասեցնելիս աչքի են ընկել և անձնական արիություն ցուցաբերել շարքայիններ Արգիշտի Արայի Անդրեասյանը, Ռուդիկ Սամվելի Սարուխանովը, Գագիկ Արթուրի Շախյանը, Արամայիս Աշոտի Գալստյանը:
Կրտսեր սերժանտ Կարեն Գագարինի Աբրահամյանը ոչնչացրել է մեծ քանակությամբ մարդկային ուժ և մարտի դաշտից, թշնամական հրետակոծության տակ, տարհանել չորս վիրավոր մարտընկերների:
Լեյտենանտ Գրիշա Աղաբեկի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է դասակի գործողությունները, ոչնչացրել հակառակորդի մեկ տանկ և քառասուն զինվորական:
Ջոկի անձնակազմին հմտորեն ղեկավարել և արդյունավետ գործողություններով աչքի է ընկել սերժանտ Արտյոմ Արմենի Ղազարյանը:
Բուժսպասարկման աշխատանքները կազմակերպելիս և վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում աչքի են ընկել բուժծառայության փոխգնդապետներ Զորի Սմբատի Սաղյանն ու Գարրի Գուրգենի Մարտիրոսյանը:
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում հրամանատարական որակներով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի են ընկել փոխգնդապետ Գարիկ Հակոբի Հակոբյանն ու մայոր Նժդեհ Անաստասի Անդրեասյանը:
Փառք մեր հերոսներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն