Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում էր ուղղորդված ատելության խոսքով և էթնիկ հայերի դեմ թշնամանքով. Արտակ Ապիտոնյան

Դեկտեմբեր 09,2020 22:35

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առցանց ձևաչափով մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին, որն անցկացվում էր Նիդերլանդների նախագահությամբ:

Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը կարևորեց անկախ մամուլի դերը ժողովրդավարական հասարակություններում զսպումների և հակակշիռների համակարգի կենսունակության ապահովման գործում, անդրադարձավ նաև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված լրատվական գործունեության սահմանափակումներին և այլ մարտահրավերներին:

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշեց․ «Անկողմնակալ տեղեկատվության անհրաժեշտությունը շեշտակի աճում է ռազմական հակամարտությունների ժամանակ, ինչը դրսևորվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ընթացքում։ Հայաստանը և Արցախը օտարերկրյա լրատվամիջոցների ավելի քան 800 ներկայացուցիչների համար ապահովել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և հասանելիություն։ Ցավոք, հակամարտության մյուս կողմը շարունակեց ազատ մամուլի դեմ իր սահմանափակումները և զբաղվեց ապատեղեկատվության տարածմամբ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները կոծկելու նպատակով։ Բացի այդ, պատերազմական առաջին շաբաթների ընթացքում ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Արմենիա» հեռուստաընկերության անձնակազմը և ռուս լրագրողների խումբը Արցախի տարբեր վայրերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծության և նպատակաուղղված թիրախավորման ենթարկվեցին՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Որոշ լրագրողներ ադրբեջանական սոցիալական հարթակներում ուղղակի սպառնալիքներ և Լեռնային Ղարաբաղից հեռանալու պահանջներ են ստացել։

Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում էր ուղղորդված ատելության խոսքով և էթնիկ հայերի դեմ թշնամանքով, ինչը տասնամյակներ շարունակ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայերի նկատմամբ բռնության և դաժանության այդ կոչերը շարունակում են դրսևորվել հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքով: Գիտակցելով, որ ատելության խոսքը վայրագ հանցագործությունների համար հող է նախապատրաստում՝ մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում խոսքի ազատության և ատելության խոսքի միջև ճիշտ հավասարակշռությունը գտնելու գործում»։

Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը մամուլի ազատության և լրագրողների անվտանգության ապահովման գործում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031