Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. «Նմանների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ»

Դեկտեմբեր 09,2020 22:11

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարց ու պատասխանից հետո գրում է.

«Կա մարդու տեսակ, որը հանուն անձնական շահի և փառասիրության պատրաստ է  զոհաբերել ամեն ինչ, անգամ՝ հարազատ ժողովրդի արժանապատվությունն ու Հայրենիքը: Մարդկության հիշողության մեջ այդպիսիների թիվը շատ չէ…

Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները… Նրանց արածով ու թողածով կորցրել է ինչպես մարդկությունը, այնպես էլ առանձին վերցրած ազգեր ու ժողովուրդներ: Ճակատագրի հեգնանքն այս պարագայում կայանում է նրանում, որ նմանները ծնվել են ժողովրդի ծոցից և ժողովրդի միջոցով հասել ճանաչելիության: Որքան էլ ցավալի, բայցևայնպես այդպիսինն ունեցանք նաև մենք՝ հայերս…

Ունեցանք ստի և կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ  ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի և անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Թե որքան կտևի այս աբսուրդի թատրոնը, դժվար է կանխատեսել, բայց որ նմանների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ, իսկ իրենք էլ օրինաչափորեն հայտնվել են պատմության աղբանոցում՝ դա արդեն վաղուց է հայտնի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031