«Ես ինձ հաշիվ եմ տալիս՝ չպիտի անեմ այնպիսի գործողություն, որի արդյունքում ՀՀ քաղաքացին որպես իշխանության միակ բացառիկ տեր եւ տնօրեն, իրեն պարտված զգա»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանի հարցադրումներին:
Աննա Կոստանյանն ի պատասխան նշեց. «Ժողովուրդը նաեւ այստեղ է, ԱԺ բակում, հրապարակում, փողոցներում եւ հնչեցնում է հրաժարականի պահանջ: Երբ ասում եք, որ ժողովուրդը պետք է պահանջի ձեր հրաժարականը, ինքներդ ձեզ եք հակասում: Այդ ո՞ր ժողովուրդն է պահանջում: Եթե ձգձգումներով կա նպատակ թուլացնելու պետական ինստիտուտները, կարծում եմ՝ դա ձեր կողմից պատասխանատու քայլ չէ: Ակնհայտ է, որ ձեր վարած քաղաքականությունը վերջին շրջանում չի բխել ՀՀ եւ քաղաքացիների մեծամասնության շահերից»:
Փաշինյանը նկատեց՝ իհարկե, հրապարակում գտնվող քաղաքացիներն էլ են ժողովրդի ծանրակշիռ հատված, բայց հրապարակում չգտնվող քաղաքացիներն էլ են ծանրակշիռ հատված. «Մենք մեր աթոռից չենք կառչելու, բայց չենք կարող ժողովրդի իշխանությունը հանձնել փողոցում պատահական անցորդի կամ հարկադրանք կիրառող կազմակերպված խմբի, որը մահափորձ է անում ԱԺ նախագահի դեմ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ