ԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 9-ի ակցիայի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վարչապետի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիային ժամը 17։10-ի դրությամբ մասնակցել է 2400-ից 2600 մարդ։ Թվերի այսպիսի միջակայքը պայմանավորված է ծառերի տակ կանգնած մարդկանց քանակի հաշվարկի դժվարությամբ։
Հաշվարկն իրականացվել է աերոֆոտոնկարահանմամբ՝ մարդկանց անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորում»