«Որեւէ խնդիր չեմ տեսնում նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները՝ վեհափառ հայրապետները հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Ես դրանում ողբերգություն չեմ տեսնում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի՝ իրեն ուղղված հրաժարականի հորդորին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Յուրաքանչյուրն ունի, առավել եւս հայրապետները, դիրքորոշում արտահայտելու իրավունք: Կառավարությունը եւ ժողովուրդն իրավունք ունեն այդ տեսակետի հետ չհամաձայնել»,-հավելեց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ