«Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, եւ կան նաեւ որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում: Այսինքն, այս պահին որեւէ կոնկրետ թուղթ չկա սեղանին դրված, բայց բանակցությունները կլինեն, եւ պետք է բազմաթիվ անորոշություններ որոշակիացվեն»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ եք պնդել ձեր մոտեցումը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի երեք ժողովուրդներին:
Փաշինյանը պատասխանեց. «Շարունակում եմ կարծել, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: Մնացած հարցերը բանակցային նրբություններ են, որոնք ընթացքում պետք է ճշգրտվեն, այդ թվում՝ սահմանները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ