Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցանկերը կան». Ավինյանի մանրամասները՝ գերիների փոխանակման եւ դուրս բերված մարմինների թվի մասին

Դեկտեմբեր 09,2020 20:10

«Ամենօրյա աշխատանք է արվում այդ ուղղությամբ: Ցավոք, այդ աշխատանքները դեռ չեն հասել հանգուցալուծմանը, բայց մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների փոխանակման աշխատանքներին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին անդրադարձավ նույն հարցին:

«Որոշակի զարգացումներ կան գերիների եւ անհետ կորած անձանց վերաբերյալ: Հայկական եւ ադրբեջանական կողմերն արդեն ցանկեր են ներկայացրել գերիների եւ քաղաքացիական անձանց: Հիմա ցանկերի ճշտման գործընթացն է տեղի ունենում: Ցանկերի վերջնական հաստատումից հետո տեղի կունենա վերջնական փոխանակումը: Առաջարկել ենք երկու հիմնական սկզբունք՝ բոլորը բոլորի դիմաց, եւ Ադրբեջանը նույնպես այդ սկզբունքի կողմնակից է:

Նաեւ առաջարկել ենք հետագայում՝ գերիների փոխանակումից հետո, գերիների հայտնաբերման դեպքերում առանց նախապայմանի եւ միակողմանի վերադարձի սկզբունքը: Կարծում եմ՝ այն եւս պետք է հայտարարվի: Ինչ վերաբերում է անհետ կորածներին, որոնողական աշխատանքների մեծ ծավալ է արվել: Նոյեմբերի տասից ի վեր ռազմադաշտից դուրս են բերվել 846 մարմիններ»,-տեղեկացրեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031