«Մենք տասնյոթ կուսակցությունների հետ կապ չունենք, բայց մենք ընդդիմություն ենք: «Ալյանս» կուսակցությունը եւս պահանջում է վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Սպիտակ թուղթ եմ բերել, դիմումի թերթ, որ փոխանցեմ վարչապետին՝ հրաժարականի դիմում գրելու համար: Ե՞րբ եք գրելու հրաժարականի դիմումը»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց անկախ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը եւ սպիտակ թուղթն ամբիոնի մոտ փոխանցեց վարչապետին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ