Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմը վերսկսվելու է շատ դաժան ձևով, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց». Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 09,2020 19:45

«Բոլոր այն պատգամավորները, որոնք սեփական եւ ազգային արժանապատվությունը բարձր են գնահատում, այս պահին պաշտոնանկ արեք Նիկոլ Փաշինյանին»,- խորհրդարանի շենքի մոտ, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Դուրս եղեք ժողովրդի մեջ եւ որպես պատգամավորներ, որոնք Սահմանադրության համաձայն, ներկայացնում են ժողովրդին, ներկայացրեք ձեր տեսակետները՝ դուք դավաճանի՞, թե՞ արժանապատիվ ժողովրդի կողմն եք»,- ասաց նա` ԱԺ շենքը շրջափակած ոստիկաններից պահանջելով, որպեսզի ցուցարարներին թույլ տան պատգամավորների հետ հանդիպել:

«Նրանք պետք է ժողովրդի կամքը իրականացնեն, հակառակ դեպքում նրանք նույնպես հայտնվելու են պատմության աղբարկղում: Դուք, որպես արժանապատիվ պետության ոստիկանություն, աջակցեք մեզ այդ հարցով, չթողեք որեւէ պատգամավոր առանց ժողովրդի հետ հանդիպման`ճողոպրի, չթողնեք ինքնահռչակ վարչապետին դուրս գալ այս շենքից, քանի դեռ չի հանդիպել ժողովրդին եւ չի ներկայացրել իր պատկերացումները»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մինչ հանրահավաքը, լրագրողների հետ զրույցում, Արծվիկ Մինասյանը խոսել էր ժամանակավոր կառավարության առաջնահերթություններից` նշելով, որ առաջնայինը  պարենային անվտանգության ապահովումն է, ներդրումների ներգրավումը եւ տնտեսության վերաթարմացումը. «Տնտեսությունը ծանր էր մինչ պատերազմը, հիմա ծանրագույն վիճակում է հայտնվել։ Միայն այն, որ հայրենիքի 1/3 մասը կորցրել ենք, որը ոչ միայն որպես հողային ֆոնդ էր, այլ նաև տնտեսական հսկայական ներուժ ունեցող և ներդրումներ կատարած տարածք։ Այս բոլորը երկրի ՀՆԱ-ն կրճատելու են, սրվելու է աղքատությունը, մարդիկ գործազուրկ են դառնալու, դրան գումարած փախստականների, անտուն մնացածների, հաշմանդամների հսկայական բեռը երկրի առջև բերելու են հսկայական ռեսուրներ ներգրավելու պահանջ։ Իսկ դա նշանակում է, որ այն իշխանությունը, որը միայն իրենց պարգևատրումներն է պատկերացնում այս ամբողջ ընթացքի մեջ, երկիրը տանելու է տնտեսական վերջնական կործանման։ Նոր իշխանությունը կարևոր խնդիր ունի լուծելու՝ կասեցնել տնտեսական կործանում, բերել սոցիալական վիճակի կայունություն, լուծել առողջապահական համակարգի խնդիրները։ Եթե այս խնդիրները չլուծվեցին, դրան էլ գումարվեց սպասվող արտագաղթը, նշանակում է Հայաստանը կենսական նշանակության առումով, զրոյանալու է։ Չափազանց կարևոր է, որ հասարակությունը գիտակցի, որ ներկա իշխանությունների օրոք մենք չունենք տնտեսական փլուզումը կանգնեցնելու շանս, բոլոր այն հնարավոր ներդրումները, որոնք պետք է գային, չէին լինելու այս իշխանության պայմաններում։ Իրենք ցույց են տվել, որ չեն հանդուրժում  ներդրումները։ Պատերազմը վերսկսվելու է շատ դաժան ձևով, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031