«Եռակողմ հայտարարությունում Սանասար/Կուբաթլու եւ Կովսական/Զանգելան անունները չկան, եւ պարբերաբար լսում ենք, որ մեր զինվորները ստիպված նահանջում են իրենց դիրքերից: Եթե հայտարարությունում չկան այդ անունները, ինչո՞ւ են մեր սահմանապահներին անընդհատ հորդորում հետ նահանջել: Բացի այդ, հայտարարությունը հավելված ունի՞: Իսկ Բերձորի միջանցքը միայն մարդասիրակա՞ն է, թե կկարողանանք Արցախ ռազմամթերք փոխադրել»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հավելված չկա, թեեւ այդ մասին լուրեր են պտտվում: «Դեռ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որը բավականին աշխատատար է:
Կան հարցեր, որոնց հետ կապված այս փուլում որեւէ հրապարակային քննարկում չի կարող օգուտ բերել: Հասկանում եմ, որ ուզում ենք մանրամասներին անդրադառնալ, բայց բանակցային գործընթաց կա: Չկա խոչընդոտ, որ ԱԺ-ում դռնփակ նիստ անենք, եւ պատրաստ եմ բոլոր հարցերին անդրադառնալ ապացույցներով»:
Փաշինյանը խնդրեց հարցերը չպնդել, այլ փակ ձեւաչափում քննարկել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ