Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոթքի հանքի վարչական շենքը գտնվում է հայկական կողմում». Տիգրան Ավինյան

Դեկտեմբեր 09,2020 18:55

«Սահմանամերձ համայնքների բնակիչներն ինչո՞ւ են ադրբեջանական զինուժի դիմաց մենակ մնացել սահմանազատման աշխատանքներում: Ադրբեջանցիները GPS-ով են Հայաստանի հետ սահմանները որոշում: Սոթքի ոսկու հանքի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Հանքը մասամբ է աշխատում, որովհետեւ սահմանի հարցը լուծված չէ»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հարցադրումներ հղեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց. «Որոշակի ճշգրտում է տեղի ունեցել եւ հանքավայրի տարածքի մի հատվածից երկու կողմերի զինված ուժերն ավելի ճշգրիտ են դիրքավորվել, եւ վարչական շենքը գտնվում է հայկական կողմում:

Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ եւ փաստաթղթեր, եւ դրանք նույնպես բանակցային գործընթացի հարցեր են, առաջիկայում, կարծում եմ, կքննարկվեն: Ինչ վերաբերում է բնակիչներին մենակ թողնելուն, զինված ուժերն ու մեր ռուս գործընկերներն այդ գործընթացին մասնակցում են: Հազար ու մի հարցեր կան, որովհետեւ իրավական սահմանը ֆիքսված չէ: Հարցերին այսպիսի ժամանակավոր լուծումներ են տրվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031