Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանը չի պատրաստվում Արսեն Թորոսյանի դեմ հայցը հետ վերցնել

Դեկտեմբեր 09,2020 18:28

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը։ Դատական նիստը սակայն հետաձգվել է, քանի որ Արմեն Մուրադյանի փաստաբանը հայցի առարկայի փոփոխություն է կատարել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, որը սակայն դատական նիստից տեղեկացված էր որպես ՀՀ քաղաքացի, քանի որ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն է հայցվոր կողմը, այլ ոչ թե համալսարանը: Իրավական մանրամասների համար Շուշան Դանիելյանը խորհուրդ տվեց դիմել ռեկտորի փաստաբանին:

Շուշան Դանիելյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Մեր այն հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի դատական նիստի ընթացքից, տիկին Դանիելյանը հայտնեց, որ գիտի՝ այսօր դատական նիստը հետաձգվել է, քանի որ Արմեն Մուրադյանի փաստաբանը հայցի առարկայի փոփոխություն է կատարել, մասնավորապես դատական ակտով պետք է ամրագրվի թե պատասխանող կողմը, օրինակ` իր ՖԲ-յան էջի ապաակտիվացման դեպքում, ինչ մեթոդներով պետք է ներողություն խնդրի:

Մեր հարցին թե արդյոք հնարավո՞ր է հաշտության եզրեր, ռեկտորի եւ նախարարի միջեւ, Շուշան Դանիելյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով, Արմեն Մուրադյանը չի պատրաստվում դատական հայցը հետ վերցնել, այստեղից կարող ենք եզրակացություն անել, որ հաշտությունը բացառվում է:

Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի՝ զրպարտչական արտահայտությունների հերքման եւ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին։ Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը դատարանում ասել էր, որ իրենք զրպարտություն են համարում Հանրային հեռուստաընկերությունով Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Արսեն Թորոսյանի հայտարարությունները, ըստ որի՝ Արսեն Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի որոշ արտահայտություններ: Հայցվորները պահանջում են Facebook-ի ուղիղ եթերում հերքել հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաեւ Պետրոս Ղազարյանի նույն հաղորդման միջոցով հերքել մյուս արտահայտությունները։ Բացի այս՝ հայցվոր կողմը Արսեն Թորոսյանից պահանջում է երկու միլիոն դրամ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031