Լրահոս
Օրվա լրահոսը

«Պղտոր ջուրը պարզաջրվի՝ նոր կխոսենք». Արթուր Վանեցյանը` Սարգսյան-Լուկաշենկո սկանդալային ձայնագրության մասին

Դեկտեմբեր 09,2020 17:49

«Թող փորձի»,- իմքայլականների այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը նորից փորձի հանրահավաք կազմակերպել, 2018-ի նման մարդիկ հազարներով դուրս կգան փողոց եւ եթե ընտրություններ լինեն, Նիկոլ Փաշինյանը կրկին կհաղթի, այսօր այսպես հակադարձեց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, երեկ նման պնդում էր արել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանրապետությունում սկսված անհնազանդության ցույցերը, էլիտաների հեղաշրջման փորձ համարելով, քանի որ, իր գնահատմամբ, տեղի ունեցող գործընթացները «միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին, որը իշխանություն ձեւավորողն է»։ Ալեն Սիմոնյանը հավանական է համարում, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն:

Protesters of 16 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation during a protest action in front of Dvin Hotel

Արթուր Վանեցյանի գնահատականներով, Նիկոլ Փաշինյանն իր արբանյակների միջոցով կոչ է անում հանրահավաքի, տեսնում են`մարդ չի հավաքվում, ասում են`իշխանությունը դրա հետ կապ չունի: Հիշեցնում է, որ նույնը եղավ, երբ 17-ը առաջին հանրահավաքը հրավիրեց Ազատության հրապարակում: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի մի քանի տասնյակ աջակիցներն էլ Հանրապետության հրապարակում էին ցույց անում: Արթուր Վանեցյանը պնդում է`Նիկոլ Փաշինյանը`մարդ, որը հանձնել է մեր հայրենիքի մեծ հատվածը, ով հայ ազգի ողնաշարը կոտրել է, ու այսօր մենք ունենք պարտված երկիր, բարոյալքված եւ արտագաղթի մեծ ալիքի առջեւ կանգնած ժողովուրդ, չի կարող աջակցություն ունենալ հանրության շրջանում:

Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի սկանդալային զրույցի ձայնագրության մասին հարցին Արթուր Վանեցյանն առայժմ պատասխանել չցանկացավ, քանի որ լուրջ վերլուծության կարիք է տեսնում: Հորդորեցմի քիչ սպասել. «Պղտոր ջուրը պարզաջրվի, նոր կխոսենք»: Լրագրողի դիտարկմանը`կապ ունե՞ն ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի`ժամանակին Նիկոլ Փաշինյանին ուղղված 13 հարցերը այս ձայնագրության հետ, քանի որ հարցերից մեկն էլ այն մասին էր, որ ՀՀ բարձրաստիճան ներկայացուցչին Ադրբեջանի կողմից թղթի կտոր է փոխանցվել`վրան գումարի չափ գրված, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Աղվան Վարդանյանը հարցերն ուղղել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, դրանց պատասխան պետք է ներկայացնի Նիկոլ Փաշինյանը: Կսպասենք ևս որոշ ժամանակ, եթե Նիկոլ Փաշինյանն այդ հարցերի պատասխանը չներկայացնի, ես կարծում եմ, որ այդ հարցերի պատասխաններն անպայման մեր հանրությունը կստանա»:

Արթուր Վանեցյանը մեկ անգամ ևս վստահեցրեց`17 կուսակցությունները չեն պայքարում հանուն իշխանության, այս պայքարը հանուն հայրենիքի է, հանուն Հայաստանի, որը այժմ ծնկած է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031