«Այսօր Ապարանի տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանի համար, այսպես կոչված, պայքարողները, «Եհովայի վկաներ» աղանդի անդամներ են»,- ԱԺ շենքի մոտ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Մամուլում տեղեկություններ եղան, որ ՔՊ վարչության նախագահ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է մարզերում` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ցույցերի կազմակերպիչը: Լրագրողի հարցին`նա է՞լ կապ ունի այդ աղանդի հետ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկությունների չի տիրապետում:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցերին, էլ շարունակեց. «Վարչապետի աջակից կոչեցյալները մեր քաղաքացիներն են, մեր հայերն են եւ ես որեւէ կերպ չեմ ուզում նրանց վիրավորել: Բայց դուք տեսնում եք նրանց մակարդակը, խոսքը, ասելիքը, քանակը… ուղղակի ամոթ է: Ես կոչ եմ անում այս մարդկանց` չտրվել գայթակղությունների, որ խոստումներ են տալիս, գումար են տալիս: Ես տիրապետում են այդ տեղեկություններին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ