Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-Ադրբեջան սահմանը կհաստատվի բանակցություններով. ՀՀ սահմանից այս կողմ որեւէ բան զիջված չէ». Ավինյան

Դեկտեմբեր 09,2020 17:21

«Այս պահին ողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում: Սահմանի ողջ երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր են սպասվում գալիք բանակցությունների շրջանակում, որոնք, ամենայն հավանականությամբ, կլինեն այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ եւ երկու կողմերի միջեւ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման աշխատանքներին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Իրավական սահման, որպես այդպիսին, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական արձանագրված չէ: Մենք վերհանել ենք բոլոր իրավական փաստաթղթերն ու քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու բանակցություններում, եւ այդ օրակարգով մոտակա շաբաթներին կլինեն բանակցություններ»:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմանին ԶՈՒ տեղակայմանը, Ավինյանը նշեց. «Սյունիքի մարզի Տեղ գյուղի ներքեւի հատվածի տարբեր դիրքերում ունենք ԶՈՒ ներկայացուցիչներ, որոնց վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների եւ բանակցությունների արդյունքում: Դա ողջ սահմանին է վերաբերում»:

Ավինյանը տեղեկացրեց, որ հնարավորինս տեսանելի կլինի միջգերատեսչական խմբի աշխատանքը: «ՀՀ սահմանից այս կողմ որեւէ բան զիջված չէ եւ չի կարող լինել: Նաեւ հստակեցնեմ, որ իրավական սահմանը բանակցությունների արդյունքում երկու կողմերը կընդունեն վերջնական փաստաթղթի տեսքով»,-հավելեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031