Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները՝ դավաճանության մասին. «Եթե ազգային բանակին վստահություն չկա, ո՞վ իր երեխային հանգիստ խղճով կուղարկի»

Դեկտեմբեր 09,2020 16:59

Արցախյան պատերազմի մասնակիցներ Սարգիս Մելքոնյանն ու Տիգրան Միքայելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին. «Մենք դիրքերից իջնենք, գանք ու փաստացի դասալիք դառնա՞նք: Շուտով ձմեռային զինակոչը կսկսվի: Խուճապ կարող է լինել: Եթե ազգային բանակին վստահություն չկա, եթե գերագույն փաստացի դասալիքը մեղադրում է բանակին դասալքության մեջ, ո՞վ իր երեխային հանգիստ խղճով, պատվով, հարգանքով կուղարկի, կասի՝ գնա, առաջնագծում ծառայիր: Երեխաները ո՞ր Ղարաբաղում ծառայեն. ադրբեջանակա՞ն, թե՞ ռուսական:

Այսօր փաստացի մենք մեր պետական սահմաններում վերահսկողություն չունենք: Գերիների հարցը ռուսները կլուծեն, անհայտ կորածներինը՝ ռուսները կլուծեն, մեր պետական սահմանն էլ ռուսը կգծի: Բա, այ դուխով տղա, դո՞ւ ինչ ես անում: Ասա՝ գուբերնատոր ես ու մի երկու կոպեկ փող ես ստանում:

Հանրության ընդհանուր անտարբերություն է: Բոլորն ապրում են առօրյա կյանքով, ոնց որ պատերազմի պարտությունը հիմա մեր ուսերին չենք կրում: Մարդիկ նոր տարվա են պատրաստվում: Եռաբլուրում հինգ հազար երեխայի պառկեցրել ենք, ու մարդիկ պատրաստվում են նոր տարի անել»,- տարակուսած են նրանք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031