Սյունիքի մարզպետարանից Aravot.am-ին տեղեկացրին, որ Սյունիքում մեկ օրվա մեջ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդացության 47 նոր դեպք, առողջացել է 90 հոգի։
Այս պահին մարզում 636 հիվանդ բուժվում է ամբուլատոր պայմաններում, 96 մարդ բուժում է ստանում հիվանդանոցներում։
Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացողներից 70 հոգի գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում, 26 հոգի՝ Սիսիանի բժշկական կենտրոնում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ