ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն:
Ինչ խոսք, հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն՝ Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի:
Իսկ հացատանը խաղային անկյուն ստեղծեցինք նաեւ մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան»:
Կարդացեք նաև