Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Մելքոնյան. «Բոլոր ազատամարտիկները նկատել են՝ պատերազմի առաջին օրվանից ինչ-որ տարօրինակություններ են եղել»

Դեկտեմբեր 09,2020 15:38

Արցախյան պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհաջողությունների մասին խոսելիս հայտարարել էր, թե եղել են դավաճանական գործողություններ: Ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել այդ պետական դավաճանների անունները եւ տեղեկացնել՝ եթե այդպիսիք եղել են, մինչեւ հիմա ի՞նչ պատժի են ենթարկվել:

«Պատերազմի երրորդ օրն արդեն առաջին գծում էի: Ես իմ ազգի սովորական զինվորն եմ եւ իրավունք չունեմ ասելու, թե ինչ է կատարվել: Սակայն բոլոր հին ազատամարտիկները նկատել են, որ պատերազմի առաջին օրվանից ինչ-որ տարօրինակություններ են կատարվել: Դավաճանություն, որը, բնականաբար, նույնիսկ 10 հոգով չէին կարող անել: Բայց մարդը, որը ներկայանում է որպես գերագույն հրամանատար, նույնիսկ վերջնագրի տոնով ասում, որ ոչ ոք չկասկածի իր հրամանատարական կարողությունների վրա, դասալքության մեջ մեղադրանքներ է հնչեցնում՝ թաքցնելու իր ստորագրած կապիտուլյացիայի ակտը: Ասում են՝ դա ինձ ու իմ նմաններին, ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակին չէր վերաբերում, այդ դեպքում կապիտուլյացիայի ակտը ինչո՞ւ էիր ստորագրում: Որպես հայ զինվորի ինձ հետաքրքիր էլ չի՝ ինքը կհրաժարվի՞, թե՞ ոչ:

Ես չեմ հասկանում, էս երկրում ԱԱԾ, ռազմական ոստիկանություն, ընդհանրապես՝ ուժային կառույցներ այլեւս գոյություն չունե՞ն: Ես ուզում եմ, որ այս պետությունում դատախազությունը գործի, ռազմական ոստիկանությունը գործի, ԱԱԾ-ն գործի, որպեսզի քաղաքացիական կռիվների բանը չհասնի: Բացահայտ ազգի, հայրենիքի դավաճանություն է: Ես այդպիսի ոչ մի զինվորի, ոչ մի ազատամարտիկի չեմ ճանաչում: Բայց բոլորս, ըստ արված, հայտարարության, դարձանք դասալիք:

Իմ պահանջը հետեւյալն է: Նիկոլ Փաշինյանը պետք է կոնկրետ պատասխանի երկու հարցի, թե ո՞վ է դասալիք եւ պատերազմական օրենքներով ի՞նչ պատժի է արժանացել այդ դասալիքը, եթե դրանով է արդարացնում իր ստորագրած այս ստորացուցիչ փաստաթուղթը: Գլխավոր դասալիքը իր բանակին մեղադրում է դասալքության մեջ: Եվ թող չասի, թե առանձին ջոկատների մասին եմ ասել:»:

Սարգիս Մելքոնյանը նաեւ ասաց, որ տարբեր դիրքերի զինվորների մեջ վերջին օրերին խոսակցություններ էին պտտվում, թե մերոնք երեք ուղղությամբ պատրաստվում են անցնել հակագրոհի եւ պատժիչ գործողությունների: Բայց նրա համար բազմաթիվ անհասկանալի հարցեր կան, թե ինչպես ու ինչու այս ամենը, այդ թվում Շուշիի անկումը տեղի ունեցավ եւ մեր հայրենիքի արեւելյան մասը զրկվեց հայկական լինելուց: «Ի՞նչ պատահեց: Երբ ամեն ինչ արդեն գնում էր իր հունով եւ բոլորս էլ հասկանում էինք, որ մոտ 10 օրից իրավիճակը ճակատում կտրուկ մեր օգտին է փոխվելու, հանկարծ նա անում է այն, ինչի իրավունքը չուներ»,- ասաց ազատամարտիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031