Թուրքիան իր ներդրումն է ունեցել «Ադրբեջանի հողերն օկուպացումից ազատագրելու» գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ադրբեջանը հանուն իր հողերի 43 օր տևած պայքարի արդյունքում վերադարձրեց դրանք: Թուրքիան առաջին օրվանից զորակցություն էր ցուցաբերում նրան, աջակցում էր, որքան կարողանում էր, և իր ներդրումն է ունեցել այդ տարածքներն օկուպացումից ազատագրելու գործում: 30 տարվա անարդարությանը վերջ է տրվել: Մեր աջակցությունն Ադրբեջանին շարունակվում է»,- ասել է Էրդողանը Բաքու թռիչքից առաջ լրագրողների հետ զրույցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ